Հարավային Կորեայի ոստիկանությունը տապալել է քարոզչական թերթիկների տարածումը Հյուսիսային Կորեայի տարածքում:

ԿԺԴՀ-ից հեռացած ակտիվիստների խումբը մտադիր էր օդապարիկներ բաց թողնել օդ` դրանց ամրացնելով 200 հազար թերթիկ` Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ քննադատությամբ: Ոստիկանները սակայն փակել են նրանց ճանապարհը եւ առգրավել թերթիկները, հաղորդում է  Agence France-Presse-ը:

Ոստիկանության փոխանցմամբ` քայլը կանխվել է` թույլ չտալու համար ակտիվիստների բախումը տեղի բնակչության հետ, քանի որ սահմանի մոտ բնակվող հարավկորեացիները խիստ բացասաբար են վերաբերում նման միջոցառումներին` վախենալով իրենց անվտանգության համար: