Այսօր՝ մայիսի 4-ին, ժամը 09.14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Սեւանի փողոցի թիվ 28/1 շենքից ծուխ է դուրս գալիս:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ Աի արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.27-ին, մարվել` 09.34-ին: Արայիկ Ամիրյանին պատկանող թոնրատանը այրվել է կախովի առաստաղը եւ գույքը (50 ք.մ):

Նույն օրը, ժամը 00.40-ին ահազանգ է ստացվել, որ Լոռիի մարզի Ջրաշեն գյուղում այրվում է բնակելի տուն:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ այրվում է անասնագոմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.29-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ փողոցի 3-րդ փակուղու թիվ 2 տան բակում գտնվող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.29-ին, մարվել` 02.00-ին:

Այրվել է Գ.Մխիթարյանին պատկանող անասնագոմի առաստաղը` 12քմ եւ տանիքի փայտյա կառուցատարրերը`18քմ մակերեսով: