Մեծ Բրիտանիայում մահացած ռուսաստանցի գործարար Բորիս Բրեզովսկու ընտանիքը չի ցանկանում որպեսզի նրա հուղարկավորության մանրամասները լայնորեն հայտնի դառնան: Բերեզովսկիին հրաժեշտ տալու համար կհավաքվեն միայն ամենամոտ մարդիկ:

Առայժմ հաստատվել է միայն այն, որ հուղարկավորությունն իսկապես տեղի կունենա մայիսի վեցին: Սակայն երբ, որտեղ եւ ինչպես դա տեղի կունենա, Բերզովսկիի մերձավորներից կամ ընկերներից չեն պատմում: Ընտանիքը եւ, հատկապես, Բերեզովսկիի դուստրերը չեն ցանկանում  որ հուղարկավորությանը մասնակցեն  կողմնակի անձինք: Նրանք, ովքեր հրավիրվել են մասնակցել արարողությանը, հրաժարվում են ցանկացած մանրամասն հաղորդելուց:

«Եթե ասացի, որ ոչ մի մանրամասն չգիտեմ, ուրեմն` չգիտեմ», ասել է Բերզովսկիի ընկեր, գրող Յուլի Դուբովը:

Հիշեցնենք, որ  67-ամյա Բերզովսոկիի մարմինը հայտնաբերվել էր մարտի 23 –ին, Մեծ Բրիտանիայի Ասկոտ գյուղում գտնվող նրա տանը: