Այս տարի Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը կանցկացվի մայիսի 18-ին: Հայաստանյան թանգարաններն այս միջոցառմանը մասնակցում են 2005 թվականից:
Մայիսի 18-ը համընկել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԻԿՈՄ-ի նախաձեռնությամբ նշվող Թանգարանների միջազգային օրվա հետ: Յուրաքանչյուր տարի առաջադրվում է օրվա խորհրդին առնչվող որեւէ յուրահատուկ թեմա, ինչը հնարավորություն է տալիս շեշտելու թանգարանների գործունեության բազմազանությունը: Այս տարվա կարգախոսն է «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր»:
ՀՀ մշակույթի նախարարությունը, ի թիվս այլ միջոցառումների, 2013 թ. մայիսի 22-ին եւ 23-ին կանցկացնի «Թանգարանները որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսով գիտաժողով: Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրվում են երիտասարդ թանգարանագետներ:
Հայտերն ընդունվում են մինչեւ մայիսի 7-ը: Մասնակցության համար լրացնել հայտը եւ զեկույցին կից ուղարկել [email protected] էլ. հասցեին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (010) 51 63 10 /ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչություն/:



























