Հայ-վրացական սահմանի «Սադախլո» հսկիչ-անցագրային կետում կանխվել է արծաթե իրերի ապօրինի փոխադրումը:

Հայաստանից Վրաստան անցած եւ ՀՀ քաղաքացուն պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենայի ստուգման ժամանակ ավտոմեքենայի հետեւի նստատեղի եւ բենզատարի միջեւ հայտնաբերվել են մեծ քանակությամբ արծաթե զարդեր, որոնց ընդհանուր քաշը 1.266կգ է:

Վրաստանի Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության տեղեկությունների համաձայն, հայտնաբերված ապրանքն ուղարկվել է փորձաքննության` արժեքը որոշելու համար, փոխանցում է «ԻնտերպրեսսՆյուզը»: