ԵԱՀԿ` Մամուլի ազատության հարցերով հատուկ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչն իր լուրջ մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի ՔՕ-ում ենաթդրվող փոփոխությունների կապակցությամբ, որոնցով նախատեսվում է քրեական պատիժ սահմանել օնլայն մեդիայում զրպարտության համար:

Իր հայտարարությունում Միյատովիչն ընդգծում է. «Մարդու իրավունքների վերաբերյալ գործողությունների ազգային ծրագիրը, որը ստորագրվել է նախագահ Իլհամ Ալիեւի կողմից, 2006թ ենթադրում էր քայլեր` ուղղված զրպարտությունը պատժելուն: Սակայն ուղղումները, որոնք առաջարկվում են գլխավոր դատախազի կողմից, հակառակ ուղղվածությունն ունեն: Բացի այդ, ես լրջորեն մտահոգված եմ այն դրույթով, որը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել բոլոր հասանելի օնլայն ռեսուրսները»,-ընդգծել է Միյատովիչը: «Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կատարել իր խոստումները` ուղղված զրպարտությունը պատժելուն»,-ընդգծել է նա: