Հայաստանի մշակույթի նախարարությունն ընդունում է 2013 թվականի հունիսի 10-15-ը կայանալիք Աննսի միջազգային անիմացիոն փառատոնի արտադրական կինոշուկային «ՄԻՖԱ» Հայաստանի պատվիրակության մասնակցության հայտեր:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2013 թ. մայիսի 25-ը:
Հայտ կարող են ներկայացնել անիմացիոն ֆիլմերի ստեղծմամբ եւ դրանց տարածմամբ զբաղվող պրոդյուսերական կենտրոնները, արտադրող ընկերությունները եւ շահագրգիռ բոլոր կառույցները:
Հայտերը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչություն՝ հեռ.՝ 52-19-72:




























