ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի հարավային մասում մի քանի հազար մարդ է տարհանվել անտառային հրդեհի պատճառով:

Հրդեհը բռնկվել է մայիսի 2-ին, Կամարիլյո քաղաքի մոտ եւ արագ տարածվել ուժեղ տաք քամու օգնությամբ: Հրշեջներին հաջողվել է կասեցնել կրակի առաջխաղացումն այն բանից հետո, երբ փոխվել է քամու արագությունն ու ուղղությունը: Սպասվում է, որ կրակի դեմ պայքարին կօգնի նաեւ օդի խոնավությունը, որն ավելանալու է առաջիկա օրերին, հաղորդում է Utro.ru-ն:

Կրակը, որը հրշեջներին հաջողվել է զսպել միայն 10 տոկոսով, սպառնում է ավելի քան 4 հազար տների: Շրջանի իշխանությունների որոշմամբ դադարեցվել է դպրոցների աշխատանքը եւ մի շարք բնակավայրերից զանգվածային տարհանում է սկսվել: