Բրատիսլավա կատարած այցի ժամանակ գողացել են Հունգարիայի նախկին վարչապետ Գորդոն Բայնաիի մեքենան: Սլովակիայի իրավապահները գողացված մեքենայի ինտենսիվ որոնումներ են իրականացնում:
Բայանիի «Skoda Superb» մակնիշի մեքենան կայանված է եղել «Most-Hid» խորհրդարանական կուսակցության գրասենյակի մոտ: Գողությունը կատարվել է հենց այն ժամանակ, երբ Բայնաին եւ «Most-Hid»-ի խորհրդարանական խմբակցութան ղեկավարն ասուլիս էին տալիս:
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ դիտարկման տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես են նախկին վարչապետի մեքենա նստում մի տղամարդ ու մի կին եւ հեռանում անհայտ ուղղությամբ:



























