Մայիսի 2-ին, ժամը 21.40-ին, 66-ամյա Գեղանուշ Ս.-ն ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է տվել, որ 20-ամյա Գառնիկ Պ.-ն օրավարձով աշխատելով իրենց տանը՝ ապրիլի 15-ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում ննջասենյակի պահարանի զարդատուփից գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 1.000.000 դրամի նյութական վնաս:

Նույն օրը, ժամը 22.00-ին, Գառնիկ Պ.-ն բերման է ենթարկել բաժին եւ խոստովանել կատարածը:

Կատարվում է նախաքննություն: