Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը անհանգստություն եւ հիասթափություն է արտահայտել ադրբեջանցի ընդդիմադիր, «Հանրապետական այլընտրանք քաղաքացիական շարժման ղեկավար Իլգար Մամեդովին նոր քրեական մեղադրանք ներկայացնելու կապակցությամբ:

«Թեեւ Մամեդովին ազատ արձակելու միջազգային հանրության կոչերին, Ադրբեջանի իշխանությունը նրա դեմ նոր մեղադրանք է առաջադրել: Դա առանձնահատուկ հիասթափություն եւ տագնապ է առաջացնում` Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեում Ադրբեջանի սպասվելիք նախագահության համատեքստում, որը նախատեսվում է 2014թ մայիսի սկզբին:

Բացի նրանից, որ փետրվարին Բաքվում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցչին թույլ չեն տվել ներկա գտնվել Իլգար Մամեդովի դատական գործին, նրան այցելել թույլ չեն տվել նաեւ Եվրոպայի Խորհրդի դեսպաններին, ովքեր վերջերս են եղել Ադրբեջանում: Կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին երկխոսություն սկսել միջազգային հանրության հետ»,-ասվում է Յանգլանդի հայտարարությունում, որը մեջբերում է contact.az-ը:

Մամեդովը ձերբակալվել է 2013թ փետրվարի 4-ին` կապված հունվարի 23-24-ին Իսմայիլիում տեղի ունեցած դեպքերի հետ: Նա մեղադրվում 2 հոդվածներով: Մայիսի 1-ին նրան մեղադրել են «բռնությամբ եւ ավերածություններով ուղեկցվող զանգվածային անկարգություններ» կազմակերպվելու մեջ, ինչի համար մեղադրյալը կարող է դատապարտվել մինչեւ 12 տարվա ազատազրկման: