Բրազիլիայի իշխանությունները որոշել են արտաշիրմել երկրի նախկին նախագահ Ժուան Գուլարտի աճյունը: Նրա բարեկամները կասկածում են, որ Գուլարտը, ով 1976թ մահացել է Արգենտինայում 58 տարեկան հասակում, թունավորվել է:
Ժուան Գուլարտը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը 1961թ` սուր քաղաքական ճգնաժամի շրջանում: Նա վայելում էր բրազիլացիների սերն ու համակրանքը: 1964թ զինվորական հեղաշրջումից հետո տեղափոխվել է Արգենտինա, որտեղ արտագաղթած նախագահը գտնվել է հակահետախուզության վերահսկողության ներքո:
Որպես Գուլարտի մահվան պաշտոնական վարկած է առաջադրվել սրտի կաթվածը, փոխանցում է «Վեստի.Ռու-ն»: Նախագահի բարեկամները կարողացել են արտաշիրմման իրավունք ստանալ երկրի ներկայիս նախագահ Դիլմա Ռոուսեֆֆին կից Ճշմարտության ազգային հանձնաժողովի շնորհիվ:




























