Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 2-ին, ժամը 13.00-ին, 56-ամյա Մարտիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Կարաբին» հրացան, 5,45 մմ տրամաչափի` 30 եւ 7,62 մմ տրամաչափի 39 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: