Մայիսի 2-ին, ժամը 09.45-ին, ոստիկանության բաժին է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ ինքը պատերազմի մասնակից է եղել եւ Երեւան քաղաքի վարչության ՁՊՎ դիմաց զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլենային տոպրակի մեջ, հայտնաբերել է թմբուկավոր ատրճանակ` առանց գործարանային համարի, տարբեր տրամաչափի 133 փամփուշտ, 2 նռնակ եւ նռնակի 2 պայթուցիչ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: