Իտալիայի բնակչուհի Մերի Պաչեն պնդում է, որ այդ ինքն է ԿՀՎ-ին հաղորդել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին եւ հենց ինքն է ուղղորդել ամերիկյան հատուկ ծառայության աշխատակիցներին 2011թ մայիսին: Ընդ որում, նա պնդում է, որ բեն Լադենին սպանել են ոչ թե բանակայինները Աբբոտտաբադում, այլ վարձկանները` քարայրում: Այդ պատճառով էլ Պաչեն հայց է ներկայացրել դատարան ԿՀՎ դեմ` պահանջելով 25 մլն դոլար, որը խոստացել էր ԱՄՆ նախագահը` որպես խրախուսանք:

Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, Մերի Պաչեն երիտասարդ տարիքից համագործակցում է ամերիկյան հետախուզության հետ` հետեւելու իտալացի կոմունիստներին: 2010թ-ից նա նամակագրության մեջ է ԿՀՎ հետ: «Ամերիկացիներին շահեկան էր այդ նվաճումը իրենց վերագրել եւ հայտարարել, որ խրախուսանքը ոչ մեկին էլ չի տրվի»,-հայտարարել է նա: