Չինական Նանկին քաղաքի դատարանը Խուան Շէնին` Շանդուն նահանգի ազգային կառավարության փոխնախագահին, դատապարտել է ցմահ ազատազրկման` կաշառք վերցնելու համար: Դատարանը նաեւ որոշում է կայացրել բռնագրավել պաշտոնյայի ունեցվածքը, հաղորդում է Սինխուան:
1998-ի կեսերից մինչեւ 2011-ի օգոստոս Խուան Շէնը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ եւ, ինչպես պարզ է դարզել, այդ ընթացքում նա կաշառք է ստացել ձեռներեցներից եւ պետական պաշտոնյաներից: Գումարն, ընդհանուր առմամբ, կազմում է 2 մլն դոլար:



























