Ֆրանսիական բանտում կախվել է Մարկ Արմանդոն, ով 1992թ հանդգնություն էր ունեցել կողոպտել Կենտրոնական բանկը:
Մայիսի 3-ի երեկոյան Արմանդոյին կախված են գտել Մարսելի քննչական մեկուսարանի բանտախցում` Հոլանդիայից արտահանձնվելուց հետո: Այնտեղ նրան ձերբակալել էին թմրանյութերի մաքսանենգության համար: Ոստիկանությունը կարծում է, որ նա ինքնասպան է եղել:
Քննչական մարմինների կարծիքով, Արմանդոն Ֆրանսիայի Պետական բանկի Տուլոնի մասնաճյուղի` 1992թ կազմակերպված կողոպուտի կազմակերպիչն էր: Այդ ժամանակ կողոպտիչները տարել էին 146 մլն ֆրանկ: Այդ միջոցների մեծ մասն այդպես էլ չհաջողվեց հայտնաբերել: Հանցագործությունից կարճ ժամանակ անց, որը ֆրանսիական մամուլը բնորոշեց որպես «դարի կողոպուտ», Արմանդոն դատապարտվեց 18 տարի ազատազրկման, գրում է «Լենտա.Ռու-ն»:
Ապրիլի կեսերին Հոլանդիայի իշխանությունները Ռոտերդամում ձերբակալել էին 56-ամյա Արմանդոյին, երբ վերջինս փորձում էր երկիր ներմուծել մեծ քանակությամբ կոկաին: Արմանդոյին արտահանձնել են ձերբակալությունից կարճ ժամանակ անց:



























