Անկախ պատոլոգոանատոմը առաջիկայում կարող է կրկին դիահերձել Թամերլան Ցարնաեւի մարմինը, հաղորդում է Boston Globe պարբերականը` վկայակոչելով Փիթեր Սթեֆանին` Վուսթեր քաղաքի թաղման բյուրոյի տնօրենին:

Սթեֆանի խոսքով, կրկնակի դիահերձման պահանջ է ներկայացնում հանգուցյալի եղբայրը` Ջոհար Ցարնաեւը: Ինչպես ակնկալվում է, դիահերձումը կարող է իրականացվել արդեն մայիսի 4-ին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինչպես հաղորդում է Life News-ը, կրկնակի դիահերձում են պահանջում Ցարնաեւների բարեկամները, ովքեր չեն վստահում պաշտոնական աուտոպսիայի օբյեկտիվությանը: Հիշեցնենք, որ փորձագիտական տվյալների համաձայն, Թամերլան Ցարնաեւի մահվան պատճառները «իրանի եւ վերջույթի հրազենային վնասվածքն ու գլխուղեղի բութ հարված են»:

Մինչ այդ, ինչպես հաղորդում է ռադիո «Մայակը», տասնյակ մարդիկ բողոքել են բոստոնյան ահաբեկչության ենթադրյալ կասկածյալներից Թամերլան Ցարնաեւի դին ողբերգության վայրից ոչ հեռու` Վուսթեր քաղաքում, հուղարկավորելու կապակցությամբ: