Նիգերիայի արեւելքում գտնվող Վուկարի քաղաքում մահմեդականների եւ քրիստոնյաների միջեւ բախումներ են տեղի ունեցել: Իշխանությունների փոխանցմամբ՝ զոհվել է 20 մարդ, քաղաքում պարետային ժամ է մտցվել:

Ապրիլին արդեն մի քանի անգամ բախումներ էին տեղի ունեցել մահմեդական ֆուլանի ցեղախմբերի եւ քրիստոնյա Թարոք համայնքի ներկայացուցիչների միջեւ, որոնք վերաճել էին տեղի բնակավայրերի դեմ հարձակումների:

Քոչվոր ֆուլանիների եւ նիգերիական նստակյաց քրիստոնյաների միջեւ թշնամությունը մշտական բնույթ է կրում: Ջրի եւ սննդի որոնումներում անասունների հոտը տեղից-տեղ տանելով, քոչվորները հաճախ են հակամարտության մեջ մտնում տեղի բնակիչներին պատկանող այս կամ այն հողերի համար: Նման կոնֆլիկտներում միայն վերջին մի քանի տարիների ընթացքում զոհվել է մոտ հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: