Սուդանի Դարֆուրի տարածաշրջանում փլուզված ոսկու հանքում դադարեցվել են զոհվածների ու տուժածների որոնողական աշխատանքները: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ որոնողական աշխատանքների ժամանակ կրկնակի փլուզում է տեղի ունեցել, 9 փրկարարներ մնացել են փլատակների տակ ու զոհվել:
«Այսօր որոնումները դադարեցված են, քանի որ դա շատ վտանգավոր է»,-ասել է փրկարարներից մեկը, ով իր գործընկերների մահվան ականատեսն է դարձել, հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով The Herald Sun-ը:
Ընդհանուր առմամբ, բացի 9 փրկարարներից, փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 8 զոհի մարմին: Մնացած զոհերը մնում են հանքում: Հաշվի առնելով, որ փլուզման պահին հանքում աշխատել է 100 մարդ, պաշտոնապես հենց դա էլ համարվում է զոհերի թիվ:



























