Կրոնական հարցերով սոցիոլոգիական կենտրոնի  ամերիկացի հետոզոտողները (Pew Research Center) աշխարհի 39 երկրում իսլամի հետեւորդների շրջանում հարցումներ են անցկացրել: Ըստ հետազոտության արդյունքների` մահմեդականների մեծ մասը կարծում է, որ կրոնը պետք է նշանակալի ազդեցություն ունենա  ոչ միայն իրենց անձնական, այլեւ սոցիալական, եւ անգամ քաղաքական կյանքի վրա:

Հետազոտության հեղինակներն ընդհանուր մակարդակով եզրակցություններ չեն արել, այլ բավարարվել են յուրաքանչյուր երկրի մասով դրանք առանձին հրապարակելով, որոնք  բավականին տարբեր են: Օրինակ, Ադրբեջանում  միյան 8%-ն  է  համաձայն, որ շարիաթի օրենքները հավասարվեն պաշտոնականին: Այն դեպքում, երբ Աֆղանստանում, օրինակ,  այդ ցուցանիշը 99% է: Շարիաթի օրենքների պաշտոնական ճանաչմանը Նիգերիայում կողմ է մահմեդականների 71%-ը, Ինդոնեզիայում` 72%-ը, Եգիպտոսում`74%-ը եւ Պաղեստինի տարածքում 89%-ը, հաղորդում է  NEWSru-ն:

Միաժամանակ,  անգամ այն երկրներում, որտեղ մահմեդականները պահպանում են շարիաթի օրենքները, նրանք կարծում են, որ դրանք պետք է տարածվեն միայն իսլամ դավանողների վրա:Ինչ վերաբերում է լիբերալ միտումներին, ապա հարցվածները գրեթե միակարծիք են եղել. նրանց մեծ մասը մարմնավաճառությունը, համասեռամոլությունը, ինքնասպանությունները, աբորտը անբարոյական են համարում: