Աֆղանստանի կառավարությունը դաշտային հրամանատարներին ԿՀՎ-ից ստացված գումարներով չի վճարել, մայիսի 4 –ին հայտարարել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:

«Այդ միջոցների մեծ մասն ուղղվել է պետական հաստատությունների աշխատակիցների, օրինակ, պահակազորի աշխատվարձի վճարմանը, ասել է Քարզայը Քաբուլում կայացած ասուլիսի ժամանակ` ավելացնելով, որ դրանք տարբեր կերպ են ծախսվում` հիվանդների բուժման,  երիտասարդությանը կրթաթոշակի վճարման: «Մենք ԱՄՆ իշխանություններին ներկայացնում ենք բոլոր այս ծախսերը հաստատող փաստաթղթեր»,-ասել է նա` հույս հայտնելով, որ Վաշինգթոնը կշարունակի վճարել Քաբուլին:

Քարզայի այս հայտարարությունը հաջորդել է «New York Times»-ի այն  հրապարակմանը,  ըստ որի ավելի քան տասը տարի Աֆղանստանի նախագահի գրասենյակին ֆինանսավորել է ԿՀՎ-ն: