Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա մարզում փոթորիկ է մոլեգնում: Տորնադոն տեւել է մի քանի ժամ, օդ բարձրացնելով շենքերի կտորներ, շրջելով մեքենաներ, արմատախիլ անելով ծառեր: Բացի այդ, ուժեղ կարկուտ է տեղացել, որի հատիկների տրամագիծը կազմել է 5 սմ:
Փոթորիկն անցել է գյուղատնտեսական դաշտերով՝ վնասելով ցանքատարածությունները: Ամենից շատ տուժել են Բոլոնյա եւ Մոդենա նահանգները, որտեղ տասնյակ ընտանիքներ զրկվել են տներից:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը, փոթորկից տուժել է 118 մարդ, նրանցից 11-ը տեղափոխվել է հիվանդանոց:: Մի քանի հարյուր մարտ տարհանվել է:



























