Մայիսի 4-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործներ փողոցի թիվ 1 շենքում` «Արթիկ Տուֆ» ՓԲԸ-ին պատկանող պահեստամասում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Արթիկ Տուֆ» ՓԲԸ-ին պատկանող ավտոպարկի գրասենյակում այրվում են տանիքի փայտյա կառուցատարրերը (80 քմ.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.01-ին, մարվել` 22.58-ին: