Այսօր՝ մայիսր 5-ին, ժամը 07.10-ին տեղեկություն էստացվել, որ Վայոց ձորի Շատին գյուղի մոտակայքում տեղի է ունեցել փլվածք, ինչից ավտոճանապարհը դարձել է անանցանելի:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am


























