Ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ մայիսի 5-ին, ժամը 13.30-ին, 8/23 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահն արձանագրել է միջադեպ, որ ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Մ.-ի մոտից քվեարկած 3 քվեաթերթիկ է հայտնաբերվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հետաքննությունը վարում է ոստիկանության Մալաթիայի բաժինը: