Ժամը 14-ի դրությամբ՝ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.55 տոկոսը կամ 273,899 մարդ։ Նման տվյալներ է հրապարակել ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը։

Ներկայացնենք ակտիվության վերաբերյալ տվյալներն՝ ըստ վարչական շրջանների.

Աջափնյակ- 41.71% (34,050 ընտրող)

Ավան- 40.34% (15,273)

Արաբկիր- 30.93% (28,994)

Դավթաշեն- 33.79% (10,531)

Էրեբունի- 32.02% (29,117)

Կենտրոն- 27.66% (25,744)

Մալաթիա Սեբաստիա- 25.51% (26,292)

Նոր Նորք- 35.65% (34,960)

Նորք Մարաշ- 39.81% (4,029)

Նուբարաշեն- 38.08% (2,966)     

Շենգավիթ- 38.15% (42,806)

Քանաքեռ Զեյթուն- 33.67% (19,137)։

Ընտրողների ակտիվության վերաբերյալ նոր տվյալներ ԿԸՀ-ն կներկայացնի ժամը 18։00-ին, որի ժամանակ կներկայացնեն ժամը 17։00-ի տվյալները։