13/37 տեղամասի (թիվ 175 դպրոց), շրջակայքում մարդկանց կուտակումներ են նկատվում: Դպրոցի մուտքի մոտ կանգնած է միկրոավտոբուս, որից մարդիկ անընդհատ ելումուտ են անում: Հանձնաժողովի նախագահը Ոստիկանությանը տեղեկացրել է, սակայն հետագայում չի գրանցել միջադեպը գրանցամատյանում: 15:32

12/13 տեղամասում (№ 135 մանկապարտեզ, Շիրակի փ.), ժամը 15-ին մոտ մի ծեր մարդ քվեախցից ելել եւ փորձել է առանց քվեաթերթիկը քվատուփը գցելու, հեռանալ: Հանձնաժողովականների հարցումներից հետո, տեսնելով, որ մարդը քվեարթերթիկ չի ուզում գցել տուփը, ստուգել են քվեախուցը, որտեղ գտել են մի քվեարկած քվեաթերթիկ, ապա քաղաքացու մոտ, անձնագրի միջից գտել են մի մաքուր չքվեարկած քվեաթերթիկ, որը վերջինս կամեցել է դուրս տանել: Հանձնաժողովի որոշմամբ այդ երկու քվեաթերթիկները համարվել են անվավեր եւ կազմվել է արձանագրություն: Ենթադրվում է, որ քաղաքացին եղել է ընտրական կարուսելի մասնակիցներից:

07/16 տեղամասից (№ 113 դպրոց, Հաղթանակ փ.), դիտորդներն ահազանգում են, որ հանձնաժողովի նախագահը շարունակ ահաբեկում եւ սպառնում է դիտորդներին, փորձում են միջոցներ գտնել, դիտորդներին այնտեղից հեռացնելու համար: 15:14

13/16 տեղամասի (№ 194 դպրոց, Նոր Արեշ) մոտակայքում ընտրակաշառք են բաժանում: 15:12

13/27 տեղամասում (№ 64 դպրոց, Վարդաշեն), Ընտրատեղամասում մի կին բացահայտ բղավել է «Համար 6-ին կքվեարկե՛ս» բացահայտ ուղղորդելով ընտրողներից մեկին: 15:10

07/28 տեղամասում (№ 111 դպրոց, Լուկաշինի փ.), ընտրողը ընտրողների ցուցակում գրանցվել էր այլ անձի փոխարեն, այնուհետեւ պատճառաբանել, որ սխալ է տեղի ունեցել, եւ այլ անձը իր եղբայրն է հանդիսանում: Հանձնաժողովի քարտուղարը չէր գրանցում խախտումը գրանցամատյանում եւ գրանցել է միայն դիտորդի պահանջից հետո: 15:07

07/16 ընտրատեղամասում (№ 113 դպրոց, Հաղթանակ), հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամը մշտապես ահաբեկում եւ սպառնում է դիտորդներին: Փաստի կապակցությամբ ՏԸՀ է ժամանել ԸԸՀ անդամը եւ կարգի հրավիրելու փորձ է կատարել: Գրանցամատյանում կատարվել է փաստի գրանցում:

08/34 տեղամասում (137 մանկապարտեզ) քվեատուփը գցելիս երկու ծրարներից բացակայում են քվեաթերթիկները: Ոստիկանությունից ոչ ոք չկա ընտրատարածքում եւ շրջակայքում: Հանձնաժողովն արձանագրություն է կազմել եւ կասկած կա, որ փորձելու են կարուսել անել այդ ընտրատարածքում: Ընդ որում, հանձնաժողովը մասնակիցների հաշվարկ չի կատարում, դիտորդների հաշվարկով այստեղ 14:00-ի դրությամբ արդեն քվեարկել է 745 ընտրող: 15:00

07/04 տեղամասում նույն մարդը՝ տեղամասում գրանցված ՕԵԿ վստահված անձը քվեարկել է ուրիշ անձի փոխարեն. հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցել փաստը գրանցամատյանում:

13/36 տեղամասում (Նուբարաշեն), հաձնաժողովի նախագահը Ոստիկանության օգնությամբ կողմնակի անձանց ընտրատեղամասից հեռացնելուց հետո, հրաժարվել է գրանցել դեպքը գրանցամատյանում: Դիտորդի դիտարկումից հետո էլ հայտարարել է, որ իր պատականությունների մեջ դա չի մտնում:

07/19 տեղամասից պարբերաբար ահազանգում են, որ ընտրակաշառք են գրում:

07/19 տեղամասում (№ 89 նախակրթարան, Ա-2 թաղամաս), ՏՏԸ-ի ՀՀԿ ներկայացուցիչը 5000,00 դրամ գումար է փոխանցել ընտրողին (նախքան քվեախցիկ մտնելը): Դիտորդի նկատելուց հետո, ընտրողը արագ հեռացել է քվեարկության սենյակից. մինչ այդ դրսում հավաքված կասկածելի երիտասարդների խումբը լքել է տարածքը: Փաստը գրանցամատյանում դեռեւս գրանցված չէ: 14:07

13/18, 7/13 տեղամասերում դիտարկվում է կողմնակի անձանց ներկայություն եւ մարդկանց կուտակումներ: 13:59

13/21 տեղամասում (Հիդրոմելիորատիվ քոլեջ), ՀՀԿ երեք վստահված անձ փորձել են գրանցվել, սակայն նրանցից գրանցվել է միայն մեկը, իսկ երկրորդը մնացել է տարածքում եւ չի հեռացել։ Այնուհետեւ, նա օգնել է տարեց մի ընտրողի` քվեարկել այդ տեղամասում։ Դիտորդը պահանջել է լքել քվեարկության սենյակը: Դիտորդը շրջել եւ դիտարկում է կատարել նաեւ ընտրատեղամասի մոտ, որի ընթացքում նրան է մոտեցել սպիտակ գույնի Նիվա մակնիշի ավտոմեքենա, որի մեջ է գտնվել ՀՀԿ-ի այն վստահված անձը (ում մասին ասվեց վերը), վերջինս դիտորդին ահաբեկել է՝ կապված՝ նրա կողմից իր պարտականություններ կատարելու հետ։ Փաստը գրանցամատյանում գրանցված չէ: 13:56

12/25 տեղամասում (№ 75 դպրոց), կրկնակի քվեարկության փորձը կանխարգելու նպատակով` դիտորդների նկարահանումները եւ տեղաշարժը սահմանափակվել են հանձնաժողովի քարտուղարի կողմից: Դիտորդներից պահանջում են չշրջել եւ նստել՝ ԶԼՄ ներկայացուցիչների ու դիտորդների համար «նախատեսված» տեղում: 13:54

08/23 տեղամասում (№ 191 դպրոց, Բ-3 թաղ.), քաղաքացին փորձել է քվեատուփ նետել մեկից ավելի քվեաթերթիկ, որի առթիվ հանձնաժողովի նախագահը քվեասենյակ է հրավիրել ոստիկանության ներկայացուցչին, կազմվել է արձանագրություն: