07/15 ընտրատեղամասից 10 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնականման կառույցում, որն ամբողջովին պատված է Տարոն Մարգարյանի պաստառներով մի խումբ երիտասարդներ՝ «թաղի տղաներ», 50 անց տատիկ-պապիկների հետ մտնում են ներս, որից հետո, ծերերին ներկայացնելով որպես անտառաճանաչների, գնում են ընտրատեղամաս եւ նրանց հետ միասին քվեարկում: Երբ դիտորդը տեսախցիկով մոտենում է ավտոտնակին, դուռը փակում են եւ թաքնվում դռան հետեւում: Իսկ քվեարկողները դուրս գալուց առաջ հանձնաժողովի անդամ ոմն տիկին Սեւիլ Պապոյանին ասում են` «մեր ՊԱՐՏՔԸ արեցինք»: Տարածքի ոստիկանները հաղորդում են, որ անզոր են ցրել ՀՀԿ-ի «շտաբի» մոտ առաջացած այդ կուտակումները:
07/15 ընտրատեղամասում (գյուղխորհրդի շենք, Հաղթանակ փ.) ընտրողներին ավտոբուսներով անընդհատ տանում-բերում են, հիմնականում տարեց կանանց եւ տղամարդկանց, որոնք դժվարությամբ են տեղաշարժվում: Տեղամասի ներսում մեծ կուտակումներ են, որոնք անցնում են թույլատրելի 15-ի սահմանը: Տարեցներին բերողներն ուղեկցում են նրանց քվեախցեր եւ օգնում քվեարկել: Հանձնաժողովի նախագահը կամ չի կարողանում կամ չի ցանկանում օրենքով սահմանված կարգը հաստատել ընտրատեղամասում:
7/32 ընտրատեղամասում (N108 դպրոց) գրանցվել է ընտրողների խմբերի փոխադրում, կուտակումներ տեղամասից դուրս, ընտրողների ուղղորդում:
08/08 ընտրատեղամասում տեղի է ունեցել ընտրողների ուղղորդում եւ անօրինական կերպով օժանդակում: 08:39
08/08 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը դիտորդին հանել է տեղամասից` պատճառաբանելով, որ չի ճանաչում նրան, մինչդեռ տարածքում նախագահի հովանավորությամբ անծանոթ անձինք են անարգել շրջում:
9/2 ընտրատեղամասում լուսանկարվել է քվեաթերթիկ: Խախտումն արձանագրվել է մատյանում: 11:58
9/28 ընտրատեղամասում «թաղի տղաները» նստել են ընտրատեղամասում եւ դուրս չեն գալիս: Ընտրողների հետ մտնում են քվեախցիկներ: Ահազանգվել է ոստիկանություն. պատասխանի մասին տեղեկատվություն դեռ չկա:
9/28 ընտրատեղամասում արձանագրվել է տեւական բաց քվեարկություն:
9/33 ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամներից մեկը` ոմն Միլենա, ստուգում է ցուցակները եւ բացակայողների (չքվեարկածների) մասին տեղեկատվություն է տրամադրում դրսում հավաքված «թաղի տղաներին», որոնք առավոտվա 8:00-ից այնտեղ են, իսկ հանձնաժողովի նախագահը բազմիցս զգուշացումներից հետո չի ցանկանում կամ չի կարողանում հեռացնել նրանց ընտրատեղամասի հարակա տարածքից: Այդ անձինք կազմակերպում են բացակաների բերման ենթարկելը ընտրատեղամաս: Այս վիճակը սկսվել է առավոտվա 8:00-ից շարունակվում է մինչ այժմ (15:00): ՀԱԿ-ի վստահված անձի կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն, որը նախագահը հրաժարվել է գրանցել գրանցամատյանում:
9/33, 9/34 ընտրատեղամասերում 11:00-ի կողմերը ծերերի` 60-ն անց անձանց մեծ եւ տեւական կուտակումներ են արձանագրվել, հիմնականում ձեռնափայտով կամ դժվար շարժվող եւ օգնության կարիք ունեցող: 12:25
11/7, 11/8 ընտրատեղամասերի (68 դպրոց) դիմաց կուտակումներ եւ «թաղի տղաների» կողմից ընտրողների ուղղորդումներ են արձանագրվել:
11/32 ընտրատեղամասում առկա են կուտակումներ: Ընտրողներ են բերվում համապատասխան գծից դուրս աշխատող երթուղայիններով: 11:40
Հարությունյանին: Ոստիկանությունը չի միջամտել: 11:15
12/09 ընտրատեղամասի (27 դպրոց) մուտքի մոտ գումար է բաժանվում:
12/22 ընտրատեղամասում (142 նախակրթարան) «Տնտեսական եւ սոցիալական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի տեղական դիտորդը ներկայանում է որպես ՀՀԿ-ի ներկայացուցիչ: Դիտորդը ձայնագրել է զրույցը: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է կազմել արձանագրություն:
12/28, 12/29 ընտրատեղամասերում ընտրողներին գազելներով տանում են քվեարկության:
13/12 ընտրատեղամասի դիմաց (17 դպրոց, Սասունցի Դավիթ փ.) ոստիկանների կուտակումներ են: Ոստիկանները ելումուտ են անում ընտրատեղամաս եւ ուղղորդում են ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը բանավոր նկատողություն է անում ոստիկաններին, սակայն հրաժարվում է արձանագրություն կազմել:
13/24 ընտրատեղամասում լրագրողին դուրս են հանում տարածքից եւ խոչնդոտում նրա աշխատանքը, ինչին ակտիվ մասնակցում է նաեւ ոստիկանությունը:


























