Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը հայտարարել է, որ Կամբոջայի կառավարությանը կվերադարձնի X  դարի կխմերական երկու արձանիկ, որոնք հայտնի են որպես «Ծնկաչոք սպասավորներ»:

Թանգարանին էին ներկայացվել փաստաթղթեր, որոնք վկայում են կավե արձանիկների ապօրինի ձեռքբերման մասին: Թանգարանը արձանիկները նվեր էր ստացել մեկենասներից 1887 եւ 1992 թվականներին: Ավելի քան 20 տարի այդ արձանիկները զարդարել են թանգարանի ասիական արվեստի սրահներից մեկի մուտքը, հաղորդում է NEWSru.com-ը:

Կխմերական կայսրությունը գոյություն է  ունեցել IX-XIIIդդ, ժամանակակից Կամբոջայի, Վիետնամի, Թաիլանդի  եւ Լաոսի տարածքում: