Կահիրեում հրաձգության է ենթարկվել Եգիպտոսի վարչապետի ավտոշարասյունը: Եգիպտոսի ՆԳՆ-ից հայտնել են. որ միջադեպը քաղաքական ենթատեքստ չի ունեցել:
Եգիպտոսի մայրաքաղաքի Դոկի թաղամասում երիտասարդների մեքենան փակել է վարչապետի շարասյան ճանապարհը: Երբ կառավարության անվտանգության ծառայությունը փորձել է մեքենան դուրս բերել ճանապարհից, երիտասարդներից մեկը բարկացել է եւ մի քանի անգամ կրակել թիկնապահների մեքենային, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:
Դրանից հետո հրաձիգը եւ նրա ընկերները, ովքեր գնում էին էին հակառակորդների հետ հարցեր պարզելու, փորձել են փախչել, սակայն ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կարգազանցներին: Նրանք 18-29 տարեկան հինգ զինված տղամարդիկ էին: Ձերբակալվածները հայտնել են, որ չեն իմացել, թե մեքենաներից մեկում վարչապետն է եղել:

























