Դաշնակցության ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ով կուսակցության համամասնական ընտրացուցակում զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, հայտարարել է, որ կուսակցությունը հայտարարությամբ հանդես կգա օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները, որոնց համաձայն մայրաքաղաքային իշխանությունում ներառվելու է 3 ուժ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը եւ «Բարեւ Երեւանը»:
Հայ ազգային կոնգրեսը, «Օրինաց երկիրը», ՀՅԴ-ն եւ «Առաքելությունը» չեն հաղթահարել 6 տոկոսի շեմը:




























