Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գործող նորաբաց մշակույթի կենտրոնը հայտարարում է ընդունելություն հետեւյալ խմբակներում`

- ժողովրդական պարեր (հայկական եւ այլ ազգերի)

- ժամանակակից պարեր

- լատինաամերիկյան պարեր

- բրեյք-դանս

- հիփ-հոփ

- վոկալ

- դաշնամուր

- նկարչություն եւ բաթիք (նկարչություն գործվածքի վրա)

- դեկորատիվ կիրառական արվեստ, ապակու եւ կերամիկայի նախշանկար

- օտար լեզուներ (խոսակցական անգլերեն եւ ռուսերեն)։

Վեց տարեկանից բարձր երեխաները բոլոր անհրաժեշտ պայմանները կունենան իրենց արդյունավետ ժամանցը մշակույթի կենտրոնում անցկացնելու համար։ Կենտրոնում կգործեն նաեւ սիրողական խմբեր։

Մշակույթի տան բոլոր սաների համար ուսումնառության առաջին ամիսն անվճար կլինի, իսկ ՀՀ ԱԻ նախարարության աշխատակիցների երեխաների համար կգործեն զեղչեր։

Ցանկացողները կարող են դիմել հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Գլինկայի 13 (Վ. Տերյանի անվան թիվ 60 դպրոցի հարեւանությամբ)։

Մանրամասների համար զանգահարել` 57-33-22 (երկուշաբթի-ուրբաթ, ժամը` 11.00-17.00)։

Նշենք, որ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ ստեղծված մշակույթի կենտրոնը կոչված է ապահովելու երեխաների գեղագիտական դաստիարակությունն ու օգտակար ժամանցը։