Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 17.25-ին,  61-ամյա Սուսաննա Կ.-ն կամավոր հանձնել է համարը մեխանիկական եղանակով ջնջված 16 մմ տրամաչափի  երկփողանի որսորդական հրացան` փողերը կտրած, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի  21 փամփուշտ, 1  նռնակ` առանց պայթուցիչի և 2 պայթուցիչ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: