Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 02.00-ին,  հիվանդանոցից  ոստիկանության Ախուրյանի բաժնի հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Կամո  գյուղի 7 բնակիչներ: 

Ոստիկանության մամուլի ծառայությունից  NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետեւանքով առաջացած շմոլ գազից: 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն: