Այսօր` մայիսի 6-ին զինված անձը մտել է «Ինեկոբանկի» գլխավոր մասնաճյուղի տարածք:
Ոստիկանության մեջ աղբյուրների փոխանցմամբ՝ տղամարդը մտել է բանկ, գրպանից հանել ատրճանակը, քանդել, խաղացել «զենքի» հետ: Պարզվել է, որ զենքն ընդամենը խաղալիք է եղել, սակայն անվտանգության աշխատակիցները անմիջապես արձագանքել են, բռնել տղամարդուն եւ հանձնել ահազանգով հրավիրված ոստիկաններին: Ընդ որում, երբ անվտանգության աշխատակիցները մոտեցել են նրան, տղամարդն ասել է. «Ի՞նչ եմ արել, խաղում եմ, էլի»:
Մեզ հաջողվեց պարզել, որ զինված բանկ մտնողը Երեւանի բնակիչ 31-ամյա Արթուր Գյուլումյանն է:
Ականատեսների վկայությամբ, հարձակվողն ակնհայտորեն հոգեկան խնդիրներ է ունեցել:
Մանրամասներն՝ առաջիկայում:



























