Այսօր՝ մայիսի 6-ին, ժամը 11.29-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի գերեզմանատան մոտակայքում քաղաքացին ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Երեւանից ջրասուզակ է հրավիրվել, որին օգնում են նաեւ տեղի բնակիչները:

Եղվարդի բնակիչներից NEWS.am-ին հայտնեցին, որ ջրանցը ընկնողը 30-ամյա Կարեն Ալեքսանյանն է, նա ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Բնակիչները պատմեցին, որ վերջինս տնտեսություն ունի, բերել էր արածացնելու անասուններին, սակայն անասուններից մեկը ընկավ ջրանցքը, ինքն էլ` հետեւից: Այնուհետեւ անասունը դուրս եկավ ջրանցքից, իսկ Կարեն Ալեքսանյանից դեռեւս նորություն չկա: