Մայիսի 6-ին, ժամը 09.02-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 13-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում, «ԲՄՎ-318» մակնիշի 35 SD 413 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը: Այն դուրս բերելու համար անհրաժեշտ է ծանր ինժեներական տեխնիկա:
Պատահարի հետեւանքով վարորդ` 22-ամյա Հայկ Մանուկյանը եւ ուղեւորներ` 23-ամյա Մարիամ եւ Վրեժ Հովհաննիսյանները տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ Հ. Մանուկյանի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր, իսկ Մարիամ եւ Վրեժ Հովհաննիսյանները հրաժարվել են բուժօգնությունից:
Հրշեջ-փրկարարները կատարել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:



























