Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր չեն հանդիպի: ԲՀԿ առաջնորդի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպում այսօր նախատեսված չէ:

Հարցին, թե հնարավո՞ր է այդ հանդիպումը կայացել է երեկ, մամուլի խոսնակը պատասխանեց, որ նման հանդիպման մասին ինքը տեղեկատվություն չունի:

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել Ծառուկյան-Սարգսյան հնարավոր հանդիպման մասին: Այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում կներկայացվի Կառավարության կազմը, եւ դրա հետ հետ կապված վերջին շրջանում ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու եւ մի քանի նախարարական պորտֆել ԲՀԿ-ին հանձնելու մասին խոսակցությունները չեն դադարում: