Մայիսի 6-ին, ժամը 09.40-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենան Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21061»-ի վարորդը եւ 3 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 64-ամյա Ելիզավետա Բադալյանը մահացել է:

Կատարվում է քննություն: