Ընդունված է համարել, որ ամենաթանկ վարսավիրանոցները գտնվում են մայրաքաղաքում, ու հատկապես` մայրաքաղաքի կենտրոնում, սակայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակումները դա չեն հաստատում:
Ըստ ԱՎծ տվյալների` Երեւանում ամենաթանկն են միայն տղամարդու վարսավիրական ծառայությունները` միջինը 1473 դրամ: Այս առումով ամենաէժանը Արտաշատն է` 700 դրամ: Մյուս քաղաքներում գերակշռում է 1000 դրամը:
Կնոջ մազերի հարդարման ամենաթանկ ծառայությունները գտնվում են Թալինում եւ Դիլիջանում` 2000 դրամ: Երեւանում այդ ծառայությունը 1840 դրամ է, իսկ ամենաէժանը Եղեգնաձորում է` մոտ 1000 դրամ:
Կնոջ մազերի ներկման ամենաթանկ ծառայությունը Արտաշատում է` 1500 դրամ: Երեւանում այդ ծառայությունն արժե մոտ 1400 դրամ, իսկ ամենաէժանը Մարտունիում է` 500 դրամ:
Ամենաթանկ վարսավիրական ծառայությունը կնոջ մազերի գանգրացումն է` Երեւանում այն արժե մոտ 4200 դրամ, զիջելով Վաղարշապատի գներին` 4470 դրամ: Այս առումով ամենաէժանը Արտաշատում է` 2000 դրամ:




























