Թուրքիայում գնալով ավելի մոդայիկ է դառնում այնպիսի բժշկական ծառայությունը, ինչպիսին է բեղերի փոխպատվաստումը: Արդեն վաղուց թուրք պլաստիկ վիրաբույժներն ճաղատացող տղամարդկանց մազերի փոխպատվաստում են առաջարկում, բայց նույն վիրահատությունը բեղերի համար, նոր բան է:
Այդ ծառայությունը գնալով ավելի ու ավելի տարածում է գտնում, ընդ որում նման խնդրանքով թուրք վիրաբուժներին դիմում են ոչ միայն տեղացիները: Բեղերի փոխպատվաստաման համար Թուրքիա են գալիս Եվրոպայից, Ասիայից եւ Մերձավոր Արեւելքից, հաղորդում է Wall Street Journal-ը:
Տեխնոլոգիան այստեղ նույնն է, ինչ գլխի մազերի դեպքում: Բժիշկները մարմնի առավել մազոտ մասերից (ասենք գլխի հետեւի մասից) մազերը տեղափոխում են դեմքի վրա: Դա արվում է տեղային թմրեցմամբ, վիրահատությունը տեւում է միջինը 5 ժամ: Վիրահատության գինը կարող է հասնել մինչեւ 5 հազար դոլարի, հաղորդում է Vesti.ru-ն:
Զբոսաշրջային գործակալություններն սկսել են առաջարկել, այսպես կոչված, «փոխպատվաստման տուրեր»: Դրա մեջ մտնում է վիրահատությունն ու շոփինգը Ստամբուլում կամ Միջերկրականի ափին: Բժիշկները նշում են, որ իրենց հաճախորդների մեջ մեծ թիվ են կազմում օտարերկրացիները, քանի որ բեղեր կրող տեղացիների թիվը զգալիորեն կրճատվում է:



























