Հոլոքոստի տուժածներին վճարվող «գերմանական թոշակների» հետ կապված խոշոր խարդախություն է բացահայտվել ԱՄՆ-ում. Jewish Material Claims Against Germany կազմակերպութան Նյու Յորքի մասնաճյուղի ղեկավար Սեմեն Դոմնիցերը, նրա երկու օգնականուհիները եւ հիմնադրամի եւս 28 աշխատակից յուրացրել են 57 միլիոն դոլար:
Սեմեն Դոմնիցերը, Լյուբա Կրամրիշը եւ Օքսանա Ռոմալիսը դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել խոշոր խարդախության մեջ: Այդ մասին հայտնում է Նյու Յորքի Հարավային շրջանի դատախազության գրասենյակը: Քրեական գործի մյուս 28 մասնակիցները նախկինում ընդունել էին իրենց մեղքը:
Մեղադրյալներն իրենց սխեմայում ներգրավում էին ներգաթղյալների, ովքեր ապրել էին ԽՍՀՄ տարածքում, սակայն Հոլոքոստից տուժածներ չէին: Jewish Material Claims Against Germany-ի աշխատակիցները «նացիզմի հրեական զոհերի» շարքում կարողացել են ընդգրկել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տասնյակ ծնվածների, եւ նույնիսկ մեկ ոչ հրեայի: Իրենց «ծառայությունների» դիմաց նրանք ստանում էին ինքնակոչների ստացած գումարների կեսը:
«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ հիմնադրամը ֆինանսավորվում է ԳԴՀ-ի կառավարության կողմից`մի ծրագրով (Hardship Fund) Հոլոքոստ վերապրած հրեաներին նախատեսվում է միանվագ 3,5 հազար դոլար, իսկ մյուսով (Article 2)` ամսական 400 դոլար ցմահ թոշակ: Դոմնիցերի եւ նրա նախկին գործընկերների դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 11-ին: Բոլոր երեքին էլ սպառնում է մինչեւ 40 տարվա ազատազրկում:




























