Ֆրանսիացի գրող եւ հեռուստահաղորդավար Ֆրանց Օլիվիե Ժիսբերի նոր` «Հիմլերի խոհարարուհին» վեպը Հայոց ցեղասպանությունը վերապրած հայուհու` Ռոզայի մասին է, տեղեկացնում է «Nouvelles d'Arménie»-ին:
Լրագրող Ֆրանսուա Ֆորեստիեն «Le Nouvel Observateur»-ում հանդես գալով գրաքննադատական հոդվածով, գրել է. «Ռոզան այն կերպարաներից է, որոնք չեն մոռացվում: Ծնվել է 1907 թվականին, հարյուր տարեկան է եւ ռեստորանի տիրուհի: Նա տեսել է իր ժողովրդի ցեղասպանությունը, դարձել է նացիզմի վերելքի ականատեսը, ճաշ է պատրաստել «դարի մարդասպան» Հենրիխ Հիմլերի համար, վերապրել է պատմության «օդային փոսերը», որպեսզի մնա Մարսելի իր «La Petite Provence» հաստատության գազօջախի մոտ:
Նշենք, որ Ֆրանց Օլիվիե Ժիսբերը 1988- 2000թթ. եղել է «Le Figaro»-ի խմբագրության տնօրենը, իսկ 2000-ին տեղափոխվել է «Le Point» շաբաթաթերթ` որպես տնօրեն:




























