Ախալցիխեի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում, մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման եւ Համբարձման տոների առթիվ Թեմակալ առաջնորդի ներկայությամբ տեղի է ունեցել ազգագրական երգերի ու պարերի համերգ, որը կազմակերպել էր Ախալցիխեի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնը:
Վիրահայոց թեմի մամուլի դիվանից հայտնում են, որ միջոցառման ավարտին ներկաներին բաշխելով իր օրհնությունը Վիրահայոց Թեմի առաջնորդը շնորհավորել է Շուշիի ազատագրման եւ հաղթանակի կապակցությամբ: Սրբազան Հայրը խոսել է Շուշիի ազատագրման եւ մեծ հաղթանակի կարեւորության մասին:
Այնուհետեւ Թեմակալ Առաջնորդը ուղեկիցների հետ միասին այցելել է Ախալցիխեի Վահրամ Գայֆեճյան ստեղծագործողների միություն, որտեղ կայացել է հանդիպում արվեստի հայ գործիչների, մտավորականության եւ տեղի համայնքային ներկայացուցիչների հետ:
Տոնական մթնոլորտը Ախալցիխեում շարունակվել է մինչեւ ուշ երեկո:



























