ԱՄՆ-ը վերադարձնում է ավելի քան մեկ տասնյակ դինոզավրներիմնացորդներ, որոնք ապօրինաբար բերվել են Մոնղոլիայից: Անցած երկուշաբթի Մոնղոլիա է ուղարկել տիրանոզովրի կմախքը, որի տարիքը հասնում է 70 մլն տարի:
Անցած տարի այն վաճառվել էր ԱՄՆ աճուրդներից մեկում ավելի քան 1 մլն դոլարով, սակայն հետո առգրավվել էր: Դրանից հետո սկսվել էին մյուս դինոզավրերի մնացորդների որոնումները, որոնք գտել էին Մոնղոլիայի գոբի անապատում եւ ապօրինաբար տեղափոխվել Միացյալ Նահանգներ, հաղորդում է BBC-ն:
Դինոզավրերի կմախքների արտահանումը կամ մասնավոր սեփականությունը Մոնղոլիայից արգելվում է: Երկրի իշխանությունները մտադիր են մեծ թանգարան բացել` նվիրված դինոզավրերին:




























