Չինաստանում գրաքննիչները փորձում են դադարեցնել համացանցում «People`s Daily» պաշտոնաթերթի համար նոր շենքի կառուցման շուրջ քննարկումները։ Կառուցվող գրասենյակի անսովոր ձեւը, որն առնանդամ է հիշեցնում, բոլոգերների մոտ բազմաթիվ կատակների տեղիք է տվել։
«Twitter»-ի չինական տարբերակը՝ «Sina Weibo»-ն ողողված է եղել զվարճալի մեկնաբանություններով, մասնավորապես, «ազգային խոսափողը պետք է պատշաճ տեսք ունենա» կամ «People`s Daily-ի բարձրացումն ազգային երազանքի խորհրդանիշներից մեկն է» եւ այլն։
Գրաքննությունից հետո օգտատերերն ավտոմատ կերպով պատասխան են ստանում, ըստ որի, գրառման արդյունքները չեն կարող ցուցադրվել՝ համաձայն չինական օրենսդրության, հաղորդում է Visitchina-ն։




























