Հարավային Կորեայի նախագահ Պակ Կին Հեի գրասենյակը ներողություն է խնդրել ԱՄՆ-ում սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի համար: Ըստ լրատվամիջոցների` սկանդալում ներգրավված է եղել նաեւ նախագահի օգնականը եւ ներողություն է խնդրել միջադեպի հետ կապված:

Ավելի վաղ Վաշինգտոնի ոստիկանությունը հաղորդել էր, որ հատաքննությունն է իրականացվում սեռական ոտնձգության դիմումի հետ կախված: Նշվում էր, որ կասկածյալը 56-ամյա տղամարդ է, Հարավային Կորեային պատվիրակությունից: Նախկին պաշոտնյան ժխտել էր մեղադրանքները` նշելով, որ միայն «թփթփացրել է աղջկա իրանին, ում հետ խմում էր բարում, առանց որեւէ մտադրության»:

Միջադեպը տեղի է ունեցել Հարավային Կորեայի նոր նախագահի ԱՄՆ կատարած առաջին այցի ժամանակ`է մայիսի 5 -9-ը: Նախագահի մամուլի քարտուղարն ազատվել է պաշտոնից` Վաշինգտոնում Կորեայի դեաապանատան աշխատակցուհու նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանքից հետո: