Բրիտանացի միլիարդատեր, Virgin կորպորացիայի ղեկավար Ռիչարդ Բրենսոնը տանուլ է տվել գրազը եւ մեկ օրով դարձել «AirAsia» ավիաընկերության ուղեկցորդուհի:

Բրենսոնը կատարել է խոստումը` վեց ժամով դառնալով Պերտ- Կուալա Լումպուր չվերթի ուղեկցորդուհի: Դեռ 2010 թ-ին էր նա գրազ եկել Թոնի Ֆերնանդեսի հետ: Ընկերները վիճել էին, թե ում մրցարշավի թիմը լավագույնը կդառնա: Նա վստահ էր եղել, որ շահելու է գրազը, այդ պատճառով էլ անհեթեթ պայմանը` կանացի զգեստով դառնալ ուղեկցորդուհի, նրան չէր անհանգստացրել: Խոստումը կատերլուն խանգարում էր կամ վատ ինքնազգացողությունը, կամ շատ խիտ գրաֆիկը:

Հաղորդվում է, որ ոտքերը սափրելն ու շրջազգեստ հանգնելը բավականին շփոթեցրել է միլիարդատերին, թեեւ նա մի քանի անգամ կտրել է Ատլանտյան օիվկիանոսը` առագաստանվով եւ օդապարիկով: