Արեւմտյան դեղագործական ընկերությունները նախկին ԳԴՀ-ի կլինիկաներում բուժվող հիվանդների վրա փորձարկումներ են կատարել: Spiegel-ն այդ մասին տեղեկությունները ստացել է ԳԴՀ առողջապահության նախարարության նախկինում անհայտ փաստաթղթերից, Շթազիի արխիվներից եւ դեղագործության ինստիտուտից:
Ընկերությունների պատվերով ավելի քան 600 բժշկական հետազոտություն է անցկացվել ավելի քան 50 կլինիկաներում: Դրանց մասնակցել է ավելի քան 50 հազ. մարդ, որոնց սրտանոթային հիվանդությունների դեմ նոր պրեպարտներ են տվել եւ քիմիաթերապիա են անցել: Ընդ որում, շատ հաճախ հիվանդները չեն էլ իմացել, որ իրենց վրա փորձարկում է կատարվում:Որոշ փորձարկումներ դադարեցվել են` մահվան դեպքերից հետո: Դեղորայք արտադրող ընկերությունները մեկ փորձարկման համար մինչեւ 800 հազ. գերմանական մարկ են վճարել կլինիկաներին: Արեւմտյան «Schering AG» ընկերությունը, որը ներկայումս «Bayer» կոնցեռնի կազմում է, բեռլինյան Շարիտե կլինիկային անգամ 6 մլն մարկ է առաջարկել` տարվա ընթացքում տարբեր հետազոտությունների համար:




























